18:57 , 3 դեկտեմբեր, 2025
Որոշում է կայացվել վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը. այս մասին տեղեկացնում են հակակոռուպցիոն դատարանից։
«Հակակոռուպցիոն դատարանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում որոշում է կայացրել վերացնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը»,-ասացին դատարանից։
Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանը կասկածվում էև ՔՕ մի քանի հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, փողերի լվացման, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար։