Նիկիոլի աչքը հնդիկների վրա է


18:10 , 3 դեկտեմբեր, 2025
ԱԺ-ում ունեցած իր ելույթում Նիկոլը պնդել է, թե Հայաստանում առկա աղքատության պատճառն աշխատատեղերի բացակայությունը չէ, քանի որ հակառակ դեպքում Հայաստան չէին գա հազարավոր օտարերկրացիներ՝ այստեղ աշխատելու, դրսում գտնվող իրենց ընտանիքները պահելու: Հայաստանում, ըստ Նիկոլի, աղքատություն կա միայն հետևյալ պատճառով՝ աղքատ չլինելու հմտությունների բացակայության:

Ի՞նչ է արել Նիկոլը: Նա անհատականացրել է Հայաստանի հիմնախնդիրներից մեկը, որպեսզի իր վրայից թոթափի ունեցած պատասխանատվությունը. աղքատությունը ոչ թե Կառավարության, այլ անհատի խնդիրն է, դրա գոյությունը պայմանավորված է միայն անհատի ունեցած հատկանիշներով ու հնարավորություններով, իսկ իշխանությունների մեղքն իբր պրակտիկորեն զրոյական է, քանի որ Հայաստանում շատ են ասենք հնդիկ առաքիչները: Չե՞ս ուզում լինել աղքատ, շանս մի՛ տվեք հնդիկ խոպանչիներին՝ տեղ ունենալու հայաստանյան արևի տակ: Մոտավորապես սա է ասում Նիկոլը՝ հիմարի տեղ դնելով ամբողջ ազգաբնակչությանը:

Նիկոլը չի համեցել անգամ արձանագրել Հայաստանի աշխատաշուկայի բավական սահմանափակ լինելու փաստը, որով էլ պայմանավորված են գործազրկությունն ու ցածր աշխատավարձերը: Նրա հայտարարությունը շեղում է ուշադրությունը մակրոտնտեսական, կառուցվածքային և սոցիալական քաղաքականության բացթողումներից, որոնց պատճառը Կառավարության թերացումն է կամ նպատակային քաղաքականությունը. չէ՞ որ թուրքերին պետք է հենց այսպիսի Հայաստան։