ՔԿՀ-ի աշխատակցի երեխան անձեռնմխելի չէ, հայրը շարունակում է մնալ համակարգում. Գալյանը՝ զորականցի երեխաների մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին


14:56 , 3 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Եկեք արձանագրենք, որ իրողությունը դրական է այն առումով, որ նույնիսկ քրեակատարողական ծառայության աշխատակցի երեխան կարող է տեղափոխվել ՔԿՀ՝ խափանման միջոց կրելու։ Մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ համակարգում աշխատողի ընտանիքի անդամներն անձեռնմխելի չեն և չեն կարող լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ խոսելով Զորական գյուղի ավագ դասարանների աշակերտերի մասկացությամբ խմբակային ծեծկռտուքի մասին, որտեղ մի քանի տղաներ ծեծում են մի տղայի:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծեծի հեղինակ տղաներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։

«Հոր հետ կապված, ես կասեմ հետևյալը. քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում կրի խափանման միջոցը, մենք չենք դիտարկում պաշտոնավարման դադարեցման հարցը:  Եթե և երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք»,-նշել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: