Նիկոլն իր վրա է դուրս եկել


11:58 , 3 դեկտեմբեր, 2025
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերի հրապարակումը Նիկոլին դրել է շատ վատ դրության մեջ. նա փաստացի ինքն իր վրա է դուրս եկել՝ փաստելով այն, ինչի մասին ընդդիությունը տարիներ ի վեր հայտարարում է, խոսում ու փաստում է:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ոչ միայն կեղծիք դուրս եկան ՔՊ-ի բոլոր այն պնդումները, որոնք միտված էին՝ նսեմացնելու նախորդ իշխանությունների կողմից վաստակած դիվանագիտական բարիքը, այլև պարզվեց, որ եթե Նիկոլը չբոյկոտեր նույն 2019-ի առաջարկությունը, այսօր լիովին այլ պատկեր կունենայինք ոչ միայն Արցախի շուրջ, այլև Հայաստանում ու տարածաշրջանում. ոչ միայն պատերազմ չէր լինի, այլև կլիներ իրական երանություն՝ համեմատած այն ամենի հետ, ինչ որ ունենք հիմա, իսկ ունեցածերս էլ Էրդողանի մի բանն է:

Բայց այստեղ այլ հարց է առաջանում՝ ո՞րն էր բանակցային փաստաթղթերի հրապարակման իմաստը մի դեպքում, երբ ակնհայտ է, որ ՔՊ-ն ու Նիկոլը դրանից չեն շահելու: Այնպիսի տպավրություն է՝ ասես Նիկոլը հատուկ է արել, արել է, որ սեփական ձեռքերով ի ցույց դնի իր սուտը, համոզի հանրությանը, որ ինքն իսկապես ազգակործան մի պատուհաս է, որի ձեռքերով թուրքրեն ու նրանց հովանավորները գծագրված ծրագրով տարածաշրջանում չեզոքացնում են հայկական գործոնը:

Նիկոլը երևի կարծել է, թե մարդիկ խոտ են ուտում ու չեն կարողանալու տեսնել ակնհայտը, չեն կարողանալու վերլուծել ու արձանագրել իր դավաճանությունը, թե՞ իրականում հատուկ է արել, որ հասարակությունը վերջնականապես հիասթափվի ու 2026-ին ՔՊ-ին ցտեսություն ասի: Գուցե հոգնե՞լ է Իլհամի կոշիկները լիզելուց, ազգի կողմից թափված հայհոյանքներն ու անեծքներն ուտելուց: Վատ չէր լինի…