00:43 , 2 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է․
Չինաստանը 13% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) կսահմանի հակաբեղմնավորիչների, այդ թվում՝ պահպանակների և հակաբեղմնավորիչ դեղահաբերի վաճառքի վրա։ Այս ապրանքներն ազատված են հարկից 1993 թվականից՝ « մեկ ընտանիք մեկ երեխա» քաղաքականության շրջանակում։
Սա չինական իշխանությունների նոր փորձն է՝ հակադարձելու ծնելիության կտրուկ անկմանը, քանի որ երկրի բնակչությունը նվազում է արդեն երրորդ տարին անընդմեջ։
Նոր հարկը ուժի մեջ կմտնի հունվարին։