Արմավիր-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն


23:57 , 2 դեկտեմբեր, 2025
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Գեորգի Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Լիլիթ Մ․-ն տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։