23:09 , 2 դեկտեմբեր, 2025Պուտինի վերջին հայտարարությունները չեն վկայում, որ նա ցանկանում է ավարտել պատերազմը։ Ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
«Երեկ Պուտինը հայտարարեց, որ պատրաստ է կռվել ամբողջ ձմեռ։ Այսօր նա սպառնում է նավահանգիստներին և նավարկության ազատությանը»,- նշել է նա։
Սիբիգայի խոսքով, Ուկրաինան աջակցում է ԱՄՆ-ի խաղաղության ջանքերին և համագործակցում է նրանց և եվրոպացի գործընկերների հետ՝ արդար խաղաղության հասնելու համար։
«Հիմա ժամանակն է ստիպել պատերազմի աղբյուրին՝ Մոսկվային, դադարեցնել այն»,- հավելել է նա։