Եվրամիության՝ պաշտպանական ներդրումների համատեղ ծրագրի շրջանակում վարկավորվելու հայտ ներկայացրած 19 երկրներից 15-ը նախատեսում են օգնել Ուկրաինային


00:46 , 2 դեկտեմբեր, 2025

Եվրամիության՝ պաշտպանական ներդրումների համատեղ ծրագրի շրջանակում վարկավորվելու հայտ ներկայացրած 19 երկրներից 15-ը նախատեսում են օգնել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թոմա Ռենիեն։

Նա չի պարզաբանել, թե որքան է կազմելու այս ծրագրի միջոցով Ուկրաինային տրամադրվելիք աջակցության չափը, նշելով միայն, որ խոսքը ոչ թե միլիոնների, այլ միլիարդների մասին է, ինչն, ըստ նրա, վկայում է ուկրաինական կողմին ցուցաբերվող ծանրակշիռ աջակցության շարունակականության մասին։

Բրյուսելում դեկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցի ընթացքում Ռենիեն գաղտնիության նկատառումներով չի հրապարակել նաև Ուկրաինային աջակցություն չնախատեսած 4 երկրների անվանումները։