19:41 , 1 դեկտեմբեր, 2025Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ճապոնացի գործընկերոջ՝ Տոշիմիցու Մոտեգիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահությունը վերականգնելու համար, եթե ցանկանում են վերսկսել դիվանագիտությունն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Կողմերը քննարկել են Իրանի միջուկային հարցի հետ կապված վերջին զարգացումները, ինչպես նաև Միացյալ Նահանգների և 2015 թվականի միջուկային համաձայնագրի մաս կազմող երեք եվրոպական երկրների դիրքորոշումները։
«Միացյալ Նահանգներն է, որ պետք է վերականգնի Իրանի վստահությունը դիվանագիտության նկատմամբ», - ասել է Արաղչին։