Աննան ախպորը «սպիսատ» է արել


16:53 , 1 դեկտեմբեր, 2025
Հակոբյան Աննան հաստատել է նախապես տարածված լուրերն այն մասին, որ իր եղբայր «Ասկյար Հրաչիկը» ԱԺ ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի:

Թե ինչ նպատակով է Աննան որոշել ցուցակից սեփական եղբորը դուրս թողնել, կարելի է կռահել. որոշել է ավելորդ հանրային ուշադրության կենտրոնում նրան չպահել: Սա փիառային բնույթի քայլ է թերևս, որը, սակայն, ոչ մի ազդեցություն չի ունենալու գործնականում Հակոբյան Հրաչիկի կյանքում. պատգամավոր լինելու քաղցրությունը համտեսել է, իրեն կարևոր զգացել է, սնափառությունը հագեցրել է, ուստի հիմա եկել է կուտակածն ազատորեն վայելելու ժամանակը: Աննան Հրաչիկին փորձում է տանել Նիկոլի եղբորորդի Սիփանիկի հետքերով թերևս. նա էլ էր չէ՞ պատգամավոր, հետո գնաց Ուկրաինա ու դարձավ լուրջ փողեր ֆռռցնող գործարար: Հիմա էլ Հրաչիկը կգնա Ուկրաինա կամ մեկ այլ վայր ու կփորձի որպես բիզնեսմեն կայանալ՝ հեռու տեսախցիկնեից, լրագորղների «կծող» հարցերին ու հանրության զննող աչքից:

Կյանքը հիասքանչ է…