Երեխայի նպաստի գումարով ևս անկանխիկ գործարքների դեպքում ընտանիքը կարող է ստանալ մինչև 20 տոկոս հետվճար


15:35 , 1 դեկտեմբեր, 2025

Armenpress.am-ը գրում է․

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2025 թվականի նոյեմբեր ամսին լույս աշխարհ է եկել 139 երեխա՝ 77 տղա և 62 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 80 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 22-ական ծնունդ՝ Գավառի և Սևանի, 13 ծնունդ՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2024 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 146 երեխա՝ 79 տղա և 67 աղջիկ։