Արշակ Սրբազանի մամուլի ասուլիսը Մայր Աթոռում (ուղիղ)
11:12 , 1 դեկտեմբեր, 2025
Արշակ Սրբազանը մամուլի ասուլիս է հրավիրել՝ պարզաբանելու համար իր շուրջ ընթացող զարգացումները։ Նշենք, որ շաբաթներ առաջ համացանցում տարածվեցին Արշակ Սրբազանին վերաբերող ոչ պատշաճ տեսանյութեր։ ԴԻնքը Արշակ Սրբազանը հայտարարեց, որ ինքը որևէ առնչություն չունի այդ տեսանյութերի հետ, որ դրանցում ինքը չէ պատկերված։ ՔԿ–ն այս առնչությամբ քրեական վարույթ էր հարուցել և պարզաբանում տարածել՝ հաստատելով տեսանյութերի իսկությունը։ Դրանից հետո համացանցում տարածվեց եպիսկոպոսների դիմումի տեքստը, որոնք պահանջում են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։