Էրիկը զոհվեց հերոսաբար, արցախցուն վայել, իսկ Արցախի թեմի առաջնորդ քեռին մաս կազմեց Արցախը վաճառողների խմբակին ու ուրացավ Արցախն էլ, Մարտունին էլ


01:47 , 30 նոյեմբեր, 2025

Էրիկ Էյվազի Սաղյանը (նկարում՝ ձախից) Արցախի թեմի տխրահռչակ «առաջնորդ» (նկարում՝ աջից) Կամո (Վրթանես եպիսկոպոս) Աբրահամյանի քրոջ որդին է։ Էրիկը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, Վարանդայում, երբ հրետանու մարտական դիրքում, կացարանի վրա ռումբ էր պայթել, և նրանք մեկնել էին զոհվածներին մարմինները դուրս բերելու։ Այդ ժամանակ էլ, կրկին վերսկված հրետակոծության ժամանակ, հերոսաբար զոհվում է Էրիկը։ Զոհվում է՝ պաշտպանելով հայրենի Արցախը, հայրենի Մարտունին։
Էրիկը զոհվեց արցախցուն վայել՝ մինչև վերջ կռվելով թշնամու դեմ ու օգնության հասնելով իր ծառայակիցներին։ 22 տարի անձնվիրաբար ծառայեց բանակին ու նահատակվեց հերոսաբար։
Հետո արդեն քեռին պետք է ուրանար Արցախն էլ, հայրենի Մարտունին էլ, կրոնն ու եկեղեցին էլ և մաս կազմեր հայրենադավների ոհմակին ու իր լուման ներդներ Առաքելական եկեղեցու դեմ հարձակման գործում։
Փառք Էրիկին ու Արցախի համար ընկած մեր բոլոր քաջ տղերքին։ Եվ նզովք ու ամոթանք Արցախն ուրացողներին, Արցախի համար զոհվածներին մոռացողներին ու Արցախը ադրբեջանական համարողների ձեռքը սեղմողներին։

Քրոջ որդու շիրիմի Մարտունիում թողած, եկել, Երևանում սեղմում ա Արցախը վաճառողի ձեռքը...