Հիմա Նիկոլը տգե՞տ է, թե՞ թշնամի


18:23 , 29 նոյեմբեր, 2025
Երեխաների հետ հանդիպմանը Նիկոլը կրկին սկսել է փիլիսոփայել՝ հայտարարելով, թե իր պատկերացմամբ՝ պետություն-քաղաքացի հարաբերությունը հետևյալն է՝ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը՝ պետությանը: Ըստ Նիկոլի՝ դրա համար կա միայն մի ճանապարհ՝ կրթությունը:

Նիկոլը փաստացի խստովանել է, որ կրթություն չունի. եթե պետության հզորացումը կախված է բացառապես մարդու ստացած կրթությունից, ուրեմն ողջ ՔՊ-ական խմբակը բնածին տգետների հավաքածու է, ինչի ապացույցը երկրի ներկայիս վիճակն է: Կայացած պետութունը Նիկոլը ձեռք գցեց ու տառացիորեն քանդեց, հայ ժողովրդի մեծագույն հաղթանակի պտուղ Արցախը սարքած պատերազմով նվիրեց Իլհամին, և ոչ ոք չգիտի, թե է՛լ ինչ «քյալագ» է սա բերելու հայ ժողովրդի գլխին:

Ինչ-որ տեղ նախընտրելի կլիներ, եթե բոլոր կորուստների պատճառը սրանց տգիտութունը լիներ: Իրականում, սակայն, հայությունը դարձել է մի մեծ դավաճանական ծրագրի զոհ, իսկ ՔՊ-ականներն ու պարագլուխը ոչ թե տգետներ, այլ խորամանկ ու լավ սքողված թշնամիներ են, որոնք մեզ են դրել տխմարի տեղ: