Ինչո՞ւ են ՔՊ-ականներն ամենաշատը հենց լրագրողներից «վառված»


16:23 , 29 նոյեմբեր, 2025
«Լամա Ռուբոն» ու «Խոզը» իրենց հերթական փոդքաստում թիրախավորել են ընդդիմադիր մամուլն ու իրենց ճակատին ճշմարտությունն ասող, ՔՊ-ականներին հայ իրականությունից բխող արդիական հարցեր հղող լրագրողներին՝ նրան հռչակելով՝ ծախու արարածներ, որոնց պատճառով լրագրողի մասնագիտությունն այսօր Հայաստանում իբր ամենապախարակելին է դարձել:

Այստեղ էականը ոչ այնքան ՔՊ-ականների գործածած բառապաշարն ու հնչեցված էպիտետներն են, որքան այն փաստը, որ, փաստորեն, լրագրությունն ու մամուլն իշխանությունների կողմից թշնամաբար են ընկալվում. թշնամի չեն միայն նրանք, ովքեր ՔՊ-ականներին սուր հարցեր չեն տալիս, ովքեր ֆինանսավորվում են Նիկոլի գրպանից ու միանգամայն հաշտ են այն ամենի հետ, ինչ որ կատարվում է Հայաստանում մեր օրերում:

Իրականում թիրախավորելով ազատ խոսքն ու մամուլը՝ տարբեր ռանգի խոզերն ու լամաները թիրախպավորում են հասարակությանը, տեղեկացված լինելու յուրաքանչյուրի իրավունքն ու փաստում, որ չունեն այն հարցերի պատասխանները, որոնք տալիս է իրենց հայ հանրությունը լրագորղների միջոցով: Այնքան տգետ են, որ կարծում են, թե եթե ճիշտ հարցեր չտրվեն, հասարակությունն իրենց պակաս չափով կատի, իսկ Նիկոլն էլ 2026-ին ազատորեն կվերարտադրվի:

Ինչ վերաբերում է մասնագիտոթյունների հանրային վարկանիշի խնդրին, ապա պետք է պարզապես արձանագրել, որ ամենապախարակելին այս երկրում ՔՊ-ական լինելն է դարձել, որը ևս ինչ-որ իմաստով մասնագիտություն է հատկապես նրանց համար, ովքեր բացառապես Նիկոլի ոռով են մարդ դարձել: