Նիկոլը որոշել է բանավեճից խուսափե՞լ
17:10 , 29 նոյեմբեր, 2025
Արման Թաթոյանի՝ Նիկոլին ուղղված բանավեճի հրավերին է արձագանքել վերջինիս աշխատակազմի ղեկավար Հարությունյան Արայիկը՝ Նիկոլին դնելով Զիդանի տեղը. Թաթոյանի հրավերը համեմատել է Իսպանիայի ֆուտբոլի երկրորդ լիգայում խաղացող «Սարագոսա» թիմի կողմից Մադրիդի «Ռեալի» հետ խաղալու ցանկություն ունենալու հետ:
Մի կողմ թողնենք փաստը, որ Արայիկը խիստ գերագնահատել է Նիկոլի կարողությունները կամ ուռճացրել ՔՊ-ի կերպարը՝ շատ լավ իմանալով, թե ով են իրենք իրականում և ով է իրենց տշում. ամենաէականն այն է, որ, փաստորեն, Նիկոլը որոշել է Թաթոյանի հետ վիճաբանության չբռնվել, իսկ Արայիկին էլ հրամայել է այնպես անել, որ շատ չճչա, որ «Кишка тонка»:
Չի ցանկանում բանավիճել, քանի որ չունի ասելիք այնպես, ինչպես նախկին նախագահների հետ չկայացած բանավեճի պարագայում: Առհասարակ Նիկոլը ոչ մի նորմալ մարդու հետ չի կարող բանավեճի մեջ մտնել, փաստերով խոսել կամ հաղթել, քանի որ բոլոր փաստերը նրա դեմ են, իսկ փաստերի առաջ անիմաստ լեզվախաղերը ոչինչ են, ընդհակառակը՝ կարող են հակառակ էֆեկտի հանգեցնել՝ է՛լ ավելի խայտառակելով Իլհամի պուդելի մերկությունը: