Սիմոնյան Ալենը սխալ է հաշվարկում


15:20 , 29 նոյեմբեր, 2025
ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Սիմոնյան Ալենը տարակուսել է, թե ինչու 44-օրյայի զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական թվերին ոչ ոք չի հավատում ու հարց ուղղել լրագրղենրին՝ երբ նախկին նախագահներն ու տարբեր լրատվամիջոցներ հայտարարում են 5000-10000 զոհի մասին, ինչո՞ւ նրանց հարց չի ուղղվում այն մասին, թե որտեղից նման թվեր:

Ալենն իզուր է տարակուսել. պաշտոնական թվերի հանդեպ չկա վստահություն այն պարզ պատճառով, որ դրանք հրապարակողները Նիկոլի ենթականերն են, որոնք ունեն խնդիր՝ իրական պատկերն աղավաղելու, քանի որ ՔՊ-ում հասկանում են՝ որքան մեծ թիվ, այնքան ավելի ծանր քաղաքական բեռ ու հետևանքներ: Հետևաբար՝ խնդիրը ոչ միայն այսպես ասած տեխնիկական է, այլև քաղաքական. ոչ մի նորմալ մարդ չի կարող խաբեբա ՔՊ-ի թվերին վստահել:

Ալենը կարծում է, թե որքան թվերը պակասեցնեն, այնքան ավելի հեշտ կլինի խուսափել քաղաքական պատասխանատվությունից. մի 3000-4000 հոգին ի՞նչ է որ, չէ՞ որ նույն Ուկրաինայում մեկ օրում դրանից ավելի շատ զոհեր են լինում երկու կողմում:

Սրանք չեն հասկանում, որ խնդիրը ոչ այնքան զոհերի թվի մեծ կամ փոքր լինելն է, որքան պատերազմի հետևանքը. եթե նույնիսկ զոհերի թիվը մի քանի հարյուրն էլ չգերազանցեր, բայց հետևանքը նույնը լիներ, ալենների պատասխանատվության բեռը դրանից չէր թեթևանալու: