Այս պահին ավելին, քան Արշակ Սրբազանն ասել է, չեմ կարող ասել․ փաստաբան


13:11 , 29 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Այս պահին ավելին,  քան Արշակ Սրբազանն ասել է, չեմ կարող ասել։ Ցուցմունքով մեր պահանջն է եղել, որպեսզի քննեն՝ արդյո՞ք ատելություն չի քարոզվում եկեղեցու և Արշակ Սրբազանի նկատմամբ: Բնականաբար, վստահ եմ չի լինելու այդպիսի քննություն: Այս մասին այսօր  Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ խոսելով Արշակ արքեպիսկոպոս Սրբազանի գործի մասին:

«Ակնհայտ էր, որ, բացի  նախաքննական գաղտնիքի բացահայտումը, մենք, այստեղ գործ ունենք նաև անձի իրավունքներին  առնչվող հարցերի հետ: Այսինքն, եթե դուք որոշումը ի սկզբանե պարտավոր լինելով ծանոթացնել Արշակ Սրբազանին, չեք ծանոթացրել նրան,  դրանից հետո ուղարկել եք փորձաքննություն ու եզրակացություն եք ստացել մեկ օրվա մեջ, և դա էլ տրամադրել եք այլ անձի, ակնհայտ է, որ այստեղ բացակայում է օբյեկտիվութունը: Հետևաբար, դրան վստահելը անհեթեթ կլինի», ընդգծել է  փաստաբանը:

Փաստաբանի դիտարկմամբ՝ այստեղ կա ակնհայտ սահմանադրության խախտում, որովհետև, սահմանադրության համաձայն աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի հոգևոր  իշխանության մեջ որևէ գործողություն իրականացնի: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ իրականացվում են մի շարք հանցավոր գործողություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: