Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է զբաղեցնել Երմակի պաշտոնը


00:22 , 29 նոյեմբեր, 2025

Insider-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կարող է դառնալ Զելենսկու գրասենյակի ղեկավարը՝ փոխարինելով պաշտոնից ազատված Երմակին։

Սվիրիդենկոն ներկայումս դիտարկվում է այդ պաշտոնի համար, սակայն նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ նախագահի գրասենյակի ղեկավար նշանակվելու համար։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։