Մասիսում 29-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տшպալել․ կան վիրшվորներ


21:27 , 28 նոյեմբեր, 2025
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գրիշա Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում, բախվել է արտաքին լուսավորության մի քանի երկաթե սյուների և տապալել, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետաևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։