ՊՆ-ն հաստատում է. ՀՀ ԶՈՒ 2 պայմանագրային է պայթել ականի վրա
15:44 , 28 նոյեմբեր, 2025
Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները: Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,-ArmeniaSputnik-ին հայտնեցին ՊՆ-ից։