Հայհոյում են ու թույլ չեն տալիս ստեղծագործել.Արա Գևորգյանը՝ օրհներգի, ժամանակակից երաժշտության մասին
14:21 , 28 նոյեմբեր, 2025 Երաժշտությունը գործիք է, որը կարող է և սեր, և համերաշխություն և խաղաղություն քարոզել: Այս կարգախոսով հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը ստեղծագործել է տասնյակ տարիներ: Թիվ-թվաբանության տաղավարում անկեղծացել է՝ մտավորականներին քաղաքականության դաշտ տանելը, հայհոյելն ու վիրավորելը ստիպում է աշխատելու և նոր որակյալ երաժշտություն գրելու փոխարեն, դադար վերցնել ու այլևս չստեղծագործել: Արա Գևորգյանը չորրորդ համաշխարհային ռեկորդին է պատրաստվում, այս անգամ մեկ հարթակում կնվագեն 1000 դհոլահարներ, կքարոզեն համերաշխություն: