ՀՀ-ն կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետին


12:26 , 28 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։

Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Լիահույս եմ, որ հնարավորություն կունենամ նույն ջերմությամբ հյուրընկալելու Ձեզ Երևանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: