Այսօր մենք բանակցություններ կվարենք Ռուսաստանի նախագահի հետ. Օրբան


11:12 , 28 նոյեմբեր, 2025

Այսօր մենք բանակցություններ կվարենք Ռուսաստանի նախագահի հետ, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Ես այնտեղ եմ գնում՝ Հունգարիային ձմռան և հաջորդ տարվա համար մատչելի գնով էներգամատակարարում ապահովելու համար» - նշել է Օրբանը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր, որ չի կարող փոխել երկրի աշխարհագրական դիրքը, ուստի՝ Բուդապեշտը կշարունակի գնել ռուսական էներգետիկ ռեսուրսներ։