Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակություններն այս շաբաթ կհանդիպեն և կշարունակեն աշխատել Ժնևում ձեռք բերված խաղաղության ծրագրի վրա․ Զելենսկի


23:56 , 27 նոյեմբեր, 2025

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները կշարունակեն համակարգել իրենց դիրքորոշումները՝ հիմնվելով Ժնևի բանակցությունների արդյունքների վրա։

Նրա խոսքով՝ շաբաթվա վերջում կկայանա պատվիրակությունների նոր հանդիպում, և ուկրաինական կողմը «լավ պատրաստված կլինի և պատրաստ կլինի բովանդակալից քննարկումների»։