14:12 , 27 նոյեմբեր, 2025ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական կարգավորման խաղաղության ծրագիրը պետք է պարունակի բոլոր մանրամասները, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Ծրագիրը կիրառելի է։ Եվ ՌԴ նախագահը ընդունում է, որ սա լավ հիմք է բանակցությունների համար», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն նշել է, որ այս ծրագիրը մշակվել է հապճեպորեն։ «Ես չեմ ուզում ասել, որ այն մշակվել է ամբողջովին շտապողականորեն։
«Ամեն ինչ պետք է մանրամասն նկարագրվի՝ մինչև մետրը, կիլոմետրը, մինչև վերջին մանրուքը», - շեշտել է Լուկաշենկոն։