Քաղաքական բանտարկյալը՝ անձ է, ով կրում է այնպիսի ծանր իրավական սահմանափակումներ, որոնք չէր կրի, եթե չունենար օրվա իշխանությանն ընդդիմացող քաղաքական հայացքներ


09:30 , 27 նոյեմբեր, 2025
ՀՀ-ում քաղաքական բանտարկյաների հիմնահարցին նվիրված խորհրդարանական լսումներին՝ կատարելով փաստական անդրադարձներ ու արձանագրումներ, փորձել եմ նաեւ սահմանել «քաղաքական բանտարկյալ»ի ներպետական, մատչելի հասկացությունը:
«Քաղաքական բանտարկյալը՝ անձ է, ով իր կատարած կամ չկատարած գործողության համար, հայտնվել է անազատության պայմաններում կամ կրում է այնպիսի ծանր իրավական սահմանափակումներ, որոնք չէր կրի, եթե չունենար օրվա իշխանությանն ընդդիմացող քաղաքական հայացքներ:»։
Ամենայն հարգանքով, ակնկալում եմ իրավատեխնիկական առաջարկներ եւ գնահատականներ՝ այն լրամշակելու ու ավարտական տեսքի բերելու նպատակով։