Նիկոլը կանի ամեն ինչ՝ Թուքիային ներգրավելու TRIPP-ում
22:56 , 26 նոյեմբեր, 2025
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Հայաստանը բացառո՞ւմ է, որ որևէ թուրքական կազմակերպություն կարող է ներգրավված լինել TRIPP սպասարկման գործընթացում՝ Միրզոյան Արոյի տեղակալ Սաֆարյան Մնացը, ըստ էության,չի բացառել այդ տարբերակը՝ հայտարարելով, որ լուծումներն ու ընկերությունների ընտրությունը պետք է համապատասխանի երկու կողմի շահերին, բայց առաջնահերթ պետք է ստեղծվի հայ-ամերիկյան ընկերությունը: «Երկու կողմերն են որոշելու։ Բնականաբար, ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու»,-ասել է նա:
Արոյի տեղակալը ոչ ուղիղ կերով հաստատել է, որ նման օրակարգ իրականում կարող է ծագել: Ոչ միայն կարող է, այլև իրականում արդեն իսկ կա, ուղղակի այդ մասին Նիկոլը դեռ չի անոնսել: Հնարավոր է հետևյալ սցենարը՝ տեղի է ունենում իբր հայ-թուրքական սահմանի բացում, հաստատվում են դիվանագիտական հարաբեությոններ, որից հետո արդեն TRIPP-ի աշխատանքներում ներգրավում են թուրքերին: Դա պետք է, որեպսզի հայ հանրության առաջ Նիկոլն արդարանալու տեղ ունենա, որպեսզի երբ ճանապարհը փաստացի հանձնեն թուրքերին, Նիկոլն ասի, որ Թուրքիան մեզ է՛լ թշնամի չէ, որ մեր ուզողներն են,ուստի պետք է ողջունել Թուրքիայի ներգրավվածությունը:
Ինչպես հայտնի է, այժմ կան խոսակցություններ, որ ՌԴ-ն նույնպես կարող է TRIPP-ում այսպես ասած մասնակցություն ունենալ: Իրականում Նիկոլը կանի ամեն ինչ, որպեսզի ՌԴ-ի փոխարեն Թուրքիան ներգրավվածություն ունենա TRIPP-ում, և Արևմուտքին Նիկոլի իշխանությունը հենց սրա համար է պետք՝ ռուսներին թուրքերով փոխարինելու. ավելի մեծ թրքասեր ոչ ոք ոչ մի տեղ չի կարող պեղել: