Ինչո՞ւ է իրականում Ավինյան Տիկոն բավական մեծ գումար նախատեսել


18:23 , 26 նոյեմբեր, 2025
Պարզվում է՝ Ավինյան Տիկոն որոշել է Նոր տարին նշել այնպես, որ ռեկորդ սահմանի. այս տարի մոտ 1,6 միլիոն դոլար գումար է Տիկոն որոշել ծախսել մի դեպքում, երբ նախորդ տարի համեմատաբար ավելի համեստ թվերի մասին էր խոսք գնում. մոտ 60 մլն դրամ պակաս գումար էին նախատեսել:

Հարց է առաջանում՝ ի՞նչ է փոխվել մեկ տարում, որ Տիկոն որոշել է թիվը մեծացնել: Իրական կյանքում՝ ոչինչ. աղքատությունն ավելանում է՝ պարենային գների թանկացմանը զուգահեռ, մարդիկ շարունակում են արտագաղթել և այլն:

Երևի որոշել են TRIPP-ը հենց այսպես նշանավորել. տիկոների համար կյանքի իրական ձեռքբերում է այն, որ շուտով Հայաստանը վերածվելու է թուրքերի ոտքի տակի կոխանի՝ հնարավորություն տալով լրջագույն գործոն դառնալ ու ավելի հարստանալ Իլհամին:

Մյուս կողմից՝ բացառված չէ նաև, որ 2026-ի ընտրություններն են պատճառը. ուզում են նոր սկզբի տպավարոթյուն թողնել ու համոզել, թե տառապանքներն անցյալում են մնացել:

Սուտ է. ուղղակի Տիկոն որոշել է այս տարի մի փոքր ավելի շատ փող աշխատել, «ատկատ» անել ու շահույթով Նիկոլին հագեցնել: