Կոնջորյան Հայկոն չի էլ պատկերացնում, թե ինչ տխուր ճակատագիր է իրենց սպասվում
17:10 , 26 նոյեմբեր, 2025
Ընդդիմությանը մեղադրելով պատերազմի ու կոնֆլիկտի շահառու լինելու համար՝ ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն հայտարարել է, որ իրենք ուզում են խաղաղությունը մոնետիզացնել: «Մենք ուզում ենք՝ խաղաղությունից փող քամենք»,-անկեղծացել է Հայկոն ու փորձել ինք զինք եվրոպացի երևակայել:
Հայկոն չափազանց կարևոր խոստովանություն է արել՝ բաց ու անկեղծ տեքստով հստակեցնելով, թե ինչու Նիկոլն արեց ամեն ինչ՝ Արցախն Իլհամի գրպանը գցելու, որի դիմաց նա, ինչպես հայտնի է, Ադրբեջանից «քամել է» 15 մլրդ դոլար փող՝ էտապ առ էտապ: Հայկոն անկեղծացել է, որ իրենք թքած ունեն հայ ժողովրդի կենսական շահերի, արժանապատվութան, հայրենիքի վրա, քանի որ կյանքի միակ նպատակ են համարում կենդանական կրքերով ապրելն ու դրանք փողի ուժով հնարավինս հագեցնելը, իսկ թե դրա հետևանքով Հայաստանի հետ ինչ կլինի վաղը կամ մյուս օրը, նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Չի հետաքրքրում ոչ միայն այն պատճառով, որ վերջացած հեդոնիստներ են, այլև՝ այն, որ կարծում են՝ կուտեն, կթալանեն, վերջում էլ, եթե իշխանությունը կորցնեն, թալանածը հետները կտանեն ու եվրոպաներում կվայելեն:
Հայկոն ակնհայտորեն ընկել է Նիկոլի տերերի հոգեբանական թակարդի մեջ՝ չհասկանալով, որ եթե նույնիսկ կարողանանն այստեղից փախչել՝թալանը հետները տանելով, այնտեղ՝ օտար ափերում,ոչ ոք թույլ չի տալու թաանածը վայելել. կա՛մ ուղղակի կրակելու են, կա՛մ հետ գցածը ձեռքներից խլեն: