Վրաստանը 20 օրից ավելի է թույլ չի տալիս ադրբեջանական բեռնատարներին անցնել մաքսատունը


15:12 , 26 նոյեմբեր, 2025

Վրաստանը 20 օրից ավել է, ինչ թույլ չի տալիս ադրբեջանական ծխախոտային արտադրանք տեղափոխող բեռնատարներին անցնել մաքսատունը, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնել էր վարորդներից մեկը, խնդիրը վերաբերում է միայն ծխախոտային արտադրանք տեղափոխող բեռնատարներին, մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է անցնել առանց ուշացման։

Նրա խոսքով՝ վրացական կողմը կանգնեցնում է միայն ադրբեջանական մեքենաները, մինչդեռ վրացականները ազատ անցնում են։