«Հրապարակ»․ Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել
09:26 , 26 նոյեմբեր, 2025
Պետական ծառայողների հետ համաժողովի ժամանակ Փաշինյանը խոսել է պետական ապարատի արդյունավետությունից եւ առաջարկել, որ ներկաներն էլ արտահայտվեն։ Մեծ մասը աշխատավարձերի բարձրացման հարցի մասին է խոսել։ Հավաքից հետո նա ենթականերին հրահանգ է իջեցրել՝ ուսումնասիրել, հաշվարկներ անել, թե ինչքան կկարողանան եկող տարվանից բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը։ Դա ներկայացրել է իբրեւ քաղծառայողների կողմից ձեւակերպված պահանջ, սակայն ակնհայտ է, որ ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել։ Իսկ ապարատում կարծում են, որ վաղուց կարող էին իրենց աշխատավարձերը բարձրացնել, եթե վերեւներում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգեւավճարներ չբաժանեին։