21:13 , 25 նոյեմբեր, 2025
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուկրաինահայ բռնցքամարտիկ Մարկ Ավետիքյանին պարգևատրել է «Ուկրաինայի ապագա» մեդալով։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան:
2025 թվականի հունիսին 15-ամյա բռնցքամարտիկը փրկել էր ընկերոջը` Բիլգորոդ-Դնեստրովսկիի վրա ռուսական օդային հարվածի ժամանակ։ Պայթյունի հետևանքով Ավետիքյանը վնասվածք էր ստացել, բայց փրկել էր ընկերոջը:
Ավետիքյանն Ուկրաինայի պատանեկան առաջնության չեմպիոն է: