Նիկոլը նախապատրաստական աշխատանքների մեջ է
14:44 , 25 նոյեմբեր, 2025
«Պուպուլիկի» հետ զրույցում Նիկոլը վստահեցրել է, թե եթե իրեն մնար, ապա ինքը կնախընտրեր ՀԷՑ-ը կոնցենսիոն կառավարման տալ, սակայն եթե պարզվի, որ պետությունն աստղաբաշխական թվեր պետք է մուծի բյուջեից՝ ՀԷՑ-ը ստանալու համար, ապա ստիպված կլինեն նոր ներդրող ներգրավել: Նիկոլը հատուկ շեշտել է, որ իր նախընտրած տարբերակն առաջինն է, սակայն դեռ կյանքը ցույց կտա՝ որ տարբերակը կընտրեն:
Նիկոլն իրականում ՀԷՑ-ը թուրքերին տալու նախապատրաստություներ է տեսնում՝ փորձելով հանրությանը նրբորեն մատուցել նոր ներդրող գտնելու անհրաժեշտոթյան մասին միտքը: Քանի որ խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է, ապա Նիկոլն արդեն որոշել է, թե ինչ է ասելու նոր ներդրող ներգրավելիս: Ամենայն հավանականությամբ կասի, որ այդ հարյուրավոր միլիոնները ծախսելու տեղ երկիրը շատ ունի՝ սցիալական խնդիրներից՝ զենքի գնում, հետևաբար շատ ավելի նպատակահարմար կլինի, եթե մասնավորին տրվի, իսկ մասնավորն էլ կխոստանա, որ չարաշահումներ չեն լինի: Նույնիսկ բացառված չէ, որ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում էլ լինի, որպեսզի հանրային ռեակցիան մեղմ լինի, ու մարդիկ այս ամենը հեշտորեն «մարսեն»:
Բուն նպատակը պարզ է՝ մասնավոր ներդրողի անվան տակ ռազմավարական նշանակություն ունեցող ՀԷՑ-ը հանձնել թուրքերին՝ ուղիղ կերպով կամ միջնորդավորված: Ընդ որում՝ առավել հավանականը միջնորդավորված տաբբերակն է՝ հաշվի առնելով այն, որ Աննայի՝ հայ հանրության մենթալիտետը այլասերելուն ուղղված կրթարշավը խոշոր հաշվով ձախողվել է: