12:56 , 25 նոյեմբեր, 2025Hraparak.am-ը գրում է․
Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս աշխատանքային քննարկմամբ, որի ընթացքում հանդիպում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։ Քնարկման ընթացքում անդրադառնում են ընկերության իրավիճակին և ընթացիկ խնդիրներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայումս կարևորագույն հարցը Հայաստանի էլեկտրական ցանցերի հետագա ռազմավարական ուղղությունն է։ Նրա խոսքով՝ քննարկվում են երկու հիմնական ճանապարհներ։
Առաջին տարբերակը ենթադրում է, որ գործող օրենքների շրջանակում ՀԷՑ-ը կարող է ամբողջությամբ վերադարձվել պետական սեփականության։ Այդ դեպքում կառավարությունը նպատակ ունի ոլորտի համար հրավիրել մասնագիտական կառավարիչ, որը կառավարման գործառույթները կիրականացնի կոնցենսիոն սկզբունքով։ Այս մոդելով ենթակառուցվածքը կմնա պետական, իսկ դրա կառավարումն իրականացվելու է փորձառու մասնագետների կողմից՝ պետական վերահսկողությամբ։
Երկրորդ տարբերակը դիտարկվում է այն դեպքում, եթե առաջինի իրականացումը որևէ պատճառով անհնար դառնա։ Այդ դեպքում կառավարությունը կհրավիրի նոր ներդրողի՝ բաց ու թափանցիկ մրցույթային գործընթացի միջոցով։
Վարչապետի գնահատմամբ՝ առավել ընդունելի և նախընտրելի է հենց առաջին լուծումը, որը հնարավորություն կտա ապահովել ոլորտի կայուն և մասնագիտական կառավարում։