Նավուր բնակավայրի հարակից անտառներում բռնկված հրդեհը դեռ չի մարվել


23:23 , 24 նոյեմբեր, 2025

Բերդի համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքների շուրջ հիսուն աշխատակիցներ մասնակցել են Նավուր բնակավայրի հարակից անտառներում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին: Այս մասին գրել է Բերդի համայնքապետարանն իր ֆեյսբուքյան էջում։

Աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը դեռ մարել չի հաջողվում։