Օդանավակայանում հայտնաբերված 53-ամյա կինը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար


18:10 , 24 նոյեմբեր, 2025
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները նոյեմբերի 21-ին` առավոտյան ժամը 6-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Գորիս քաղաքի բնակիչ 53-ամյա կնոջը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
2021 թվականի հունիսի 23-ից նա հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար, խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողը ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ: