Իրականում ոչ «անկլավները», ոչ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ, մի սատկիր, գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ. Արմեն Աշոտյան


15:11 , 24 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

«Դելիմիտիացիան» որպես ստախոս անհայրենիքների վերջին հանգրվան:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Հայաստանի ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով եւ սպառպալիքներով, որոնց թվում է նաեւ իշխանական ռեժիմի կողմից դելիմիտացիայի անվան տակ անկլավների եւ Ադրբեջանի կողմից զավթված մեր երկրի ինքնիշխան տարածքների փաստացի լեգիտիմացման հարցը։

Ռեժիմի ներկայացուցիչները Փաշինյանի քավորությամբ վարժեցրած թութակի պես կրկնում են, թե իբր այդ երկու խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, ինչը հրեշավոր սուտ է։

Դելիմիտացիան որեւէ կերպ չի կարող վերաբերելի լուծում լինել այսպես կոչված անկլավների եւ թշնամու կողմից օկուպացված տարածքների ճակատագիրը որոշելու համար։

Ահա թե ինչու։

Միջազգային պրակտիկան ( նույն ԵԱՀԿ մոտեցումները ) վկայում են, որ անկլավների հարցը կարող է լուծվել փոխադարձ համաձայնությամբ փոխանակման միջոցով, ինչն իր կարեւորությամբ առանձին, դելիմիտացիայի հետ կապ չունեցող խնդիր է, որ հայկական կողմը պետք է հետապնդեր:

Ադրբեջանի հետ փաստացի գոյություն ունեցող դեանկլավիզացիան պետք է հստակ ամրագրվեր համապատասխան փաստաթղթում, հատկապես՝ հաշվի առնելով հարցի ռազմավարական հնչեղությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: