Նիկոլի պրոպագանդիստը ադրբեջանցիներին այս հարցը տվե՞լ է


12:34 , 24 նոյեմբեր, 2025
Նիկոլի քարոզիչներից Քոչինյան Արեգն է լրագորղներին պատմել, թե ինչ են ազիկները հայ հանրությանը խնդրել փոխանցել: «Ալիևի օգնականը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ պատերազմն Ադրբեջանի համար ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա»,-վստահեցրել է Բաքու ավելի հաճախ այցելելու վերաբերյալ պլաններ ունեցող Արեգն ու թիրախավորել ընդդիմությանը՝ արցախյան խնդրի ադրբեջանամետ կարգավորման վերաբերյալ մտահոգություններ հայտնելու պատճառով:

Նիկոլի պրոպագանդիստներն այլ բան չէին էլ կարող ասել, քանի որ թե՛ ազերիների, թե՛ «մերոնց» փոխադարձ այցերի բուն նպատակը խաղաղության իմիտացիա ստեղծելն է մի նպատակով՝ Նիկոլի վերարատադրության: Թե՛ Իլհամը, թե՛ Նիկոլն ու այս երկուսի տետերն ունեն մի խնդիր՝ Նիկոլի վերարտադրությունը, որը պետք է լուծեն 2026-ին: Ա՛յ դրանից հետո արդեն ոչ ոք արեգներին խաղաղության մասին լոլոներ չի պատմի, հայ հանրության «գլխի տակ փափուկ բարձ չի դնի». թուրքերը շատ կոշտ տոնով պահանջելու են լրջագույն զիջումներ Հայաստանից, հայկական ինքնության ոչնաչցում ու, իհարկե, հարյուր հազարավոր ազերիների բնակեցում Հայաստանում, ինը, իհարկե, Նիկոլն անելու է, քանի որ նրա քաղաքական շահերիկ է բխում հնարավորինս մեծ թվով թորւքերի գոյությունը Հայաստանում. ՔՊ-ի նվիրյալ ընտրազանգվածն են դառնալու:

Հետաքրիր է՝ իսկ Արեգը Հաջիև Հիքմեթից չի՞ հետարքրքվել՝ եթե պատերազմը Ադրբեջանի համար ավարտվել է, ինչո՞ւ են Սևանը «Գյոյչա» անվանում, Հայաստանի տարածքն էլ՝ «Արևմտյան Ադրբեջան»: