2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810,074 աշխատատեղ. Պապոյան


13:12 , 24 նոյեմբեր, 2025

2025թ. հոկտեմբերին ռեկորդային թվով աշխատատեղեր ունենք՝ 810,074 աշխատատեղ։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Նախորդ տարվա հոկտեմբերին՝ 779,151։ Այսպիսով նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 30,923-ով»,-գրել  է նա: