Ստամբուլում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները (Video)


15:03 , 23 նոյեմբեր, 2025

Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

ԱԺ պատգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել են Ստամբուլում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանի աշխատանքներին: