14:50 , 23 նոյեմբեր, 2025Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 23-ին, մասնակցեց Սուրբ և Անմահ պատարագի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում:
Վարչապետ Փաշինյանի այցից երեք օր առաջ Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի նոր քահանա են ուղարկել՝ Տեր Երվանդ Բաբայանին: Գյուղի քահանա Տեր Հարությունը Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե մասնակցելու է պատարագի, մեկնեց արձակուրդ:
Այսօր վարչապետին դիմավորեց ՀԱԵ Մասյացոտն թեմի Առաջնորդ Գևորգ Սրբազանը:
24News-ը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Մայր Աթոռը այսօրվա պատարագի վերաբերյալ, քանի որ այսօրվա պատարագի ժամանակ էլ զեղչվել էր Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածը:
«Դա հակականոնական է և կունենա հետևանք»,- նշեց Տեր Եսային:
Տեր Եսային Գևորգ Սրբազանի հետ կապված որևէ մեկնաբանություն չարեց՝ հորդորելով դիմել Սրբազանին: