Պարզվել են Կիևյան կամրջի վրա ավտnվթшրի հետևանքով կյանքից հեռացածի, վիրшվորների ինքնությունները
12:57 , 23 նոյեմբեր, 2025
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ նոյեմբերի 22-ին, Երևանում՝ Կիևյան կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից 3 ավտոմեքենաներից 2-ի վարորդների, մահացածի և վիրավորներների ինքնությունները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Nissan X-Trail»-ը վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Հովհաննես Ս.-ն, «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Վ.-ն, վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Լորիս Վ.-ն, վերջինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է, Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Գարիկ Բ.-ն և Երևանի բնակիչ 22-ամյա Լյուդվիգ Ա.-ն:
Տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել «Nissan»-ի վարորդը, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Քննչական բաժինը պարզում է «BMW»-ի վարորդի ինքնությունը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել էին «BMW» մակնիշի, «Nissan X-Trail» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ ,քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, դադարեցրել «BMW»-ի դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել են հերթապահություն։
Բախման հետևանքով «BMW»-ն հայտնվել էր կամրջի վրա տեղադրված երկաթե պաշտպանիչ խողովակի վրա։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արամ Հարությունյանը և Վաչիկ Նազարյանը։
Մինչ դեպքի վայրում պարեկները սպասում էին քննչական խմբի ժամանմանը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքեները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։