11:35 , 23 նոյեմբեր, 2025ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որը կրում է «Հերթական հիբրիդային հարձակումը» խորագիրը:
«Բոլոր ծախսերը բաշխված են՝ սոցիալական ոլորտի, մեր համակարգի ծախսերը մոտավորապես 1 տրիլիոն դրամ են, առողջապահական, կրթական, դպրոցաշինական, այսինքն՝ ամբողջ պետական բյուջեն բաշխված է և ավել 100 միլիարդ դրամ, իհարկե, այս պահին չկա:
Բայց մենք մեր ռեսուրսների շրջանակում հունվարի 1-ից բարձրացնելու ենք կենսաթոշակները և նպաստները՝ հետվճարի համակարգով այն դարձնելով 20 տոկոս և ոչ ավելի, քան 10 հազար դրամը»,- նշել է նախարարը: