Ջրվեժի «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրում գտել են տղամարդու մարմին


16:56 , 22 նոյեմբեր, 2025
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում փրկարարները մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի, հաղորդում է shamshyan.com-ը:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում պարզվել է որ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։