«G20» գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ


15:39 , 22 նոյեմբեր, 2025

Հարավային Աֆրիկայում կայացած G20-ի ղեկավարության գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունել, որում նշվում է Ուկրաինայի իրավիճակի կայուն կարգավորման անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին։

Հռչակագրում Ուկրաինայի իրավիճակն այլ հակամարտությունների շարքում հիշատակվում է կայուն խաղաղ կարգավորման կարիք ունեցող։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի կողմից ներկայացված նախագծի մանրամասների համաձայն՝ 28 կետից բաղկացած ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան հրաժարվի մի շարք արևելյան շրջաններից՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքների դիմաց, կրճատի զինված ուժերի թիվը և մի քանի տարով հետաձգի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։