Անդոնը կարծում է, թե Նիկոլի ինքնախոստովանությունը շատ քչերն են կարդացել


15:44 , 21 նոյեմբեր, 2025
Փնովելով ՀՀ ԶՈՒ-ն՝ Անդոնը հայտարարել է, թե 2018-20թթ.-ին բանակը չէր հասցնի դառնալ այնպիսին, որ ի վիճակի լիներ դիմակայել Ադրբեջանի բանակին: Ըստ Անդոնի՝ խնդիրներ կային՝ սպառազինության, զինատեսակների, կադրերի և այլնի հետ կապված:

Միանգամից հարց է առաջանում՝ այդ մասին Նիկոլը գիտե՞ր, երբ բանակցություններն իր սեփական կետից էր սկսում, կամ տեղյա՞կ էր խնդիրներից, երբ հայոց բանակը տարածաշրջանի առյուծ էր հռչակում, 2020-ի ամռանը տեղի ունեցած թեթև բախումներից հետո էլ բռով մեդալներ բաժանում և այլն: Եթե գիտեր, որ բանակի վիճակը վատ է, ինչո՞ւ էր Արցախը որպես Հայաստան հռչակում ու պատրվակ տալիս Բաքվին՝ անելու այն, ինչ որ արեցին:

Իրականում Նիկոլն ինքն է խոստովանել, որ հատուկ նպատակով է այդ ամենն արել. արել էր, որ Մոսկվայի ազդեցությունը ի չիք դարձներ, որ «թոկը» կտրեր՝չնայած նրան, որ բանակը և՛ կարող էր, և՛ պետք է հաղթեր:

Անդոնը, իհրակե, այս մասին ոչինչ չի ասել իր հարցազրույցում՝ կարծելով, թե քչերն են Նիկոլի համապատասխան ուղերձն ընթերցել: