2 ամսով կալանավորվել է Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը


15:10 , 21 նոյեմբեր, 2025

2 ամսով կալանավորվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: 

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)»,-հայտնել էին ՔԿ-ից։