ՔՊ-ական Մանավազյան Արուսը դատապարտել է Նիկոլին՝ առանց նրա անունը տալու


13:23 , 21 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական Մանավազյան Արուսը դատապարտել է ատելության խոսքը՝ ասելով.«Բոլորիս ելույթները, մեր բոլորի քննարկումները պետք է բովանդակություն ունենան, պետք է բովանդակության շուրջ քննարկումներ ունենանք: Միանշանակ եթե լինի բովանդակություն, որպեսզի նաև ընտրական պրոցեսների մեջ ես, որպես բնակիչ, որպես քաղաքացի, իմ ընտրությունը կարողանամ ճիշտ կատարել, ոչ թե մտածեմ՝ մեկը մյուսին ինչքան վատ բան ասեց, ով քիչ ասեց, ես իրան գնամ, ընտրեմ, որովհետև ինքն ավելի լուրջ է, այլ բովանդակության շուրջ փորձենք մեր ընտրությունը տալ, և այո, ես դեմ եմ ատելության խոսքին ես դեմ եմ անձնավորված չարախոսելուն և վատաբանելուն»:Միաժամանակ նա դատապարտել է նաև իր այն թիմակիցներին, որոնք ատելության խոսք են տարածում:

Նախ՝ նկատենք, որ բովանդակությունից խոսող Արուսի թիմն ամենաանբովանդակ խոսակցություններն է քաղաքականութան մեջ ծավալում, քանի որ չի կարող իրական բովանդակություն լինել «Արևմտյան Ադրբեջանի» մեջ, որը Նիկոլն է կառուցում, ապա՝ արձանագրենք, որ այս երկրում պաշտոնապես ատելության խոսք տարածողը Նիկոլն է ու իր սիրասուն «տիկինը». միայն եկեղեցու դեմ այս շրջանում իրականացվող դեմարշը բավական է, որպեսզի փաստերով արձանագրենք, թե ինչ կեղտոտ ու ատելություն սերմանող մեթոդներով են իսլամադավան դարձած Աշոտիկի «հայրը» ու մայրը կյանքի կոչել իրենց վզին դրված պատվերը: Այսպիսով՝ Արուսն իրականում դատապարտել է Նիկոլին՝ առանց նրա անունը տալու:

Այնպես որ՝ եթե իսկապես խնդիր կա՝ ատելության խոսքն արմատախիլ անելու, ապա նախևառաջ պետք է արմատախիլ արվի ՔՊ-ն, ինչը թերևս ժամանակի հարց է ընդամենը: