Ատելութունն է Նիկոլի իշխանության հիմքը
11:23 , 21 նոյեմբեր, 2025
Փոձելով հիմնավորել, թե ինչու պետք է քաղաքական ուժերը լուսանցքից դուրս հայտնվեն՝ Նիկոլը հայտարարել է, թե շփվում է մարդկանց հետ ու շատ լավ գիտի, որ նրանք էլ են զզվել «նախկին-ներկա» բանավեճերից, որոնք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից: «Քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն ՀՀ-ում, որտեղ հայհոյախոսությունն ընդհանրապես տեղ չունի առավել ևս քաղաքական քննարկումների բովանդակության մեջ»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլն ու նկատելով, որ ինքն է թիվ մեկ հայհոյախոսը դաշտում՝ ասել՝ հենց այդ պատճառով էլ կիրակի օրերը մեղքերի համար թողություն է խնդրում:
Նիկոլը գոնե գիտի՞, թե որն է ապաշխարության կամ մեղքերի թողություն խնդրելու հիմնական նպատակներից մեկը: Հուշենք՝ դրանք այլևս չկրկնելը: Մինդեռ, փաստորեն, Նիկոլը ոչ միայն կրկնում է իր մեղքերը, այլև դրանք բազմապատկում՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, ինչը տալիս է հիմքեր՝ պնդելու, որ նրա ապաշխարանքը ձևական է, քաղաքական շոու, որը ջանում է հասարակության վրա ծախել:
Իսկ գիտե՞ք՝ ինչու է Հայաստանի քաղաքական խոսույթում Նիկոլի պատճառով հայհոյախոսությունը դարձել սովորական, որովհետև ՔՊ-ն այլ ձև չգիտի՝ իր սխալ թեզերն ու նարատիվներն առաջ մղելու, ու քանի որ չունեն փաստարկներ, ստիպված են հայհոյախոսել ու դրան ի պատասխան փիս խլեշվել:
Ինչ վերաբերում է «նախկին-ներկա» խոսույթին, ապա դրա հեղինակն էլ է ՔՊ-ն. չունենալով սեփական գործողությունները հիմնավորելու հնարավոություն՝ երկար տարիներ ի վեր Նիկոլը մարդկանց նույն քարոզչական թեզերով է կերակրում՝գեներացնելով ատելություն. ատելութունն է Նիկոլի իշխանության հիմքը: